Հայրենիք ոտք դնելուն պես ասես «հիպնոսացրին» նրանց

Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ էր (մեղմ ասած, տարօրինակ էր) Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի «դերակատարությունը» ապրիլի 2-ի ընտրություններում: Դեռևս անցած տարվա սեպտեմբերին սփյուռքյան մեր հայտնի արվեստագետները հայտարարեցին, թե նախաձեռնում են «Արդարություն Հայաստանում» շարժումը կամ արշավը, որին միացան շատերը թե՛ Սփյուռքից և թե՛ Հայաստանից: Նպատակի մասին էլ ազդարարեցին՝ ապրիլի 2-ին գալու են Հայաստան՝ որպես դիտորդ հետևելու խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Անցած տարվա աշնանը նրանց նախաձեռնած շարժումը չափազանց ոգևորեց հայաստանցիներիս, մանավանդ որ հայտնի արվեստագետներն, ըստ իրենց դրսևորած կեցվածքի, ակնհայտորեն վճռական էին տրամադրված: Այնքան վճռական, որ ես նույնիսկ մտավախություն ունեցա, որ նրանց թույլ չեն տա դիտարկելու կամ վերահսկելու քվեարկության ընթացքը: Մտավախության հիմք կար, քանի որ իշխանական տարբեր գործիչներ, առանց այլևայլության, զգուշացնելու պես տեղեկացնում էին, թե իշխանությունն ինքն է որոշում, թե որ կազմակերպությանը կամ որ դիտորդական խմբերին պետք է հրավիրի: Ինչևէ: Եկան, տեղ հասան Արսինեն, Ատոմը և Սերժը ու անգամ հասցրին մինչ ապրիլի 2-ն ասուլիս տալ: Որոշ լրագրողներ էլ արդեն հազարերորդ անգամ նրանցից ճշտեցին՝ արդյոք ընտրապայքարի մասնակից ինչ-որ ուժի կամ դաշինքի սատարելու մտադրությա՞մբ չեն ժամանել (դե, ՕՐՕ-ի հետ էին կապում նրանց ակտիվությունը): Սփյուռքից ժամանածները հերթական անգամ և կտրականապես հերքեցին՝ նշելով, որ ոչ մի ուժի համար չեն եկել: Դե, մտածեցի՝ լավ է, դիտորդության վկայականներ էլ արդեն հասցրել են ձեռք բերել, և այլևս ոչ մի խնդիր չկա: Մեր սիրելի արվեստագետները որ նման արշավ են նախաձեռնել, ուրեմն հետևողական կլինեն ու կդիտարկեն քվեարկության ողջ ընթացքը, հետընտրական օրերին էլ իրենց գնահատականները կհայտնեն՝ որպես անաչառ, օբյեկտիվ, սկզբունքային, անկախ դիտորդներ: Ավաղ, նրանց կողմից ակտիվություն չնկատեցինք: Հայրենիք ոտք դնելուն պես ասես «հիպնոսացրին» նրանց: Նախկին էնտուզիազմն արդեն չկար, իսպառ չքվեց Հայասանում արդարության հասնելու հաստատ մղումով ոտքի ելած հայտնի արվեստագետների մոտ: Հպանցիկ, լղոզված, «ո՛չ նալին, ո՛չ մեխին» ոճով ինչ-որ բաներ ասացին ու «թռան» Արցախ։ Կարծես ընտրություններն Արցախում էին տեղի ունեցել կամ ունենալու: Մեկը կամուֆլյաժով հայտնվեց առաջնագծում ու նկարվեց, մյուսը ոգեշնչված խոստացավ ֆիլմ նկարել Արցախի մասին, մյուսն էլ երգեց: Ահա՛ այսպիսի «դիտորդություն»: Եթե «Արդարություն Հայաստանում»-ը նախաձեռնվել էր Արցախում զբոսաշրջություն իրականացնելու համար (ինչը վատ չէ, շատ էլ լավ է), ապա այդպես էլ թող ասեին: Թե չէ, ինչի՞ նման է ՀՀ-ում ընտրակեղծիքների, խախտումների և այլ ընտրական այլանդակությունների դեմ արշավ նախաձեռնելը, բայց գլխավոր անելիքը մի կողմ թողած՝ տրվել զբոսանքի: Չէ՞ որ ՀՀ ընտրողները հույսեր էին կապում նաև սփյուռքյան հայտնիների դիտորդական առաքելության հետ: Կիմա Եղիազարյան

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am