Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, այդ թվում՝ Իդլիբում քիմիական զենքի հետ կապված միջադեպը: «Պուտինը ր Ռուհանին արտահայտվել են անկախ, անկաշառ հետաքննության օգտին՝ կապված ապրիլի 4-ին Իդլիբում քիմիական զենքի օգտագործման հետ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
