Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է քաղաքապետարանի շենքի մեջ (տեսանյութ)
Ապրիլի 9-ի առավոտյան գերմանական Ստորին Սաքսոնիա երկրամասի Ֆերդեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է քաղաքապետարանի շենքի մեջ: Միջադեպի հետևանքով տուժածներ և զոհեր չկան: Այս մասին հայտնում է Kreiszeitung-ը: Նշվում է, որ միջադեպի արդյունքում կրած վնասը կազմում է մի քանի հարյուր հազար եվրո:
