Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. Հեյլի
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտության դեպքում չի սահմանափակվի Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծությամբ, այլ հետագա քայլեր կձեռնարկի՝ կապված այդ երկրում տեղի ունեցածի շուրջ մյուս կողմերի արձագանքից:Այս մասին ասել է՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ նշելով նաև րարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Պատճառը Ռուսաստանի ցուցաբերած աջակցությունն է Ասադին: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
