ԴԱԻՇ-ը ստանձնել է Եգիպտոսի եկեղեցիներում պայթյունների պատասխանատվությունը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է այսօր Եգիպտոսի եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որոնց զոհն է դարձել մոտ 41 մարդ։ Այս մասին հայտնում է «Անբա Մասր» լրատվական պորտալը՝ հղում անելով խմբավորման հայտարարությանը։ Հիշեցնենք, որ այսօր պայթյուններ են որոտացել Տանտա քաղաքի եկեղեցում և Ալեքսանդրիայի մայր տաճարում։
