Երևանում բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW- ն էլ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ առաջացել է գազի ուժեղ արտահոսք

Երեկ՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Շիրազի փողոց թիվ 38 շենքի հարևանությամբ բախվել են Անդրանիկ Չաթալբաշյանի վարած Opel մակնիշի 35 ՕՍ 208 համարանիշի և Գարեգին Պետրոսյանի վարած BMW մակնիշի 35 FM 518 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Այնուհետև ժամանել են «Հայռուսգազարտ» գազի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր երկար ժամանակ փորձում էին դադարեցնել գազի արտահոսքը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության ծառայության բրիգադին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժիշկների օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am