Ալեքսանդիայի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ոստիկան է զոհվել
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ ոստիկան զոհվել է: Ինչպես հաղորդվում է՝ ոստիկանության սպան զոհվել է մահապարտին ձերբակալելիս, որը փորձում էր եկեղեցի մտնել: Տուժել է առնվազն 6 հոգի: Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալեքսանդրիայի եկեղեցում կարող էր լինել Ղպտի եկեղեցու պատրիարք Թեոդորոս Երկրորդը:
