Եգիպտոսի նախագահը Թանթայի եւ Ալեքսանդրիայի պայթյուններն ահաբեկչություն է անվանել
Ահաբեկչական հարձակումները, որոնք իրագործվել են Եգիպտոսի 2 քաղաքների քրիստոնեական եկեղեցիներում, ուղղված են ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների դեմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին: Նախագահը ցավակցել է զոհվածների ընտանիքներին՝ նշելով ծայրահեղականների առանձնահատուկ դաժանությունը, որոնք ահաբեկչություններն իրականացրել են «Ծաղկազարդի կիրակիի լուսավոր տոնի օրը, որը թանկ եւ հոգեհարազատ է բոլոր եգիպտացիներին»: Եգիպտոսի նախագահը հայտարարել է Պաշտպանության ազգային խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին:
