Ասադ. ԱՄՆ-ը Սիրիայի վրա կատարած հարվածներով փորձել է բարձրացնել ահաբեկիչների մարտական ոգին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիի հետ իրանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին փոխանցում է SANA գործակալությունը։ Ինչպես ասել է՝ Սիրիայի ավիաբազայի վրա հրթիռային հարվածներ կատարելով՝ ԱՄՆ-ը փորձել է բարձրացնել ահաբեկիչների մարտական ոգին, բայց Վաշինգտոնին չի հաջողվել իր նպատակին հասնել:«Այս ագրեսիայով ԱՄՆ-ը ձախողվել է իր նպատակներին հասնելու հարցում՝ իր կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների մարտական ոգին բարձրացնել փորձելով Սիրիայի բանակի եւ ժողովրդի հաղթանակներից հետո, որոնք ապացուցել են, որ մտադիր են Սիրիայի հողի յուրաքանչյուր կտորում ոչնչացնել ահաբեկչությունը»,- հայտարարել է Ասադը: Ռուհանին հաստատել է իր հանձնառությունը ահաբեկչության դեմ Դամասկոսի հետ համատեղ պայքարին և ընդգծել, որ ԱՄՆ-ը կոպտորեն խախտել է Սիրիայի ինքնիշխանությունն ու միջազգային օրենքի սկզբունքները։
