Շվեդիայում դիմակավորված երիտասարդները քարեր են նետել ոստիկանների վրա
Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքի հյուսիս-արեւելքում՝ Խամարկյուլեն շրջանում անցած գիշեր երիտասարդների քարեր են նետել ոստիկանների վրա, հայտնում է Expressen պարբերականը: Դիմակավորված մոտ 30 երիտասարդներ ոստիկանության աշխատակիցների վրա մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր են նետել, որը հավաքել էին մերձակա շինհրապարակից: Անկարգությունը հրահրողները նաեւ մի քանի հրկիզումներ են կատարել, այդ թվում՝ ավտոմեքենաների, կոտրել են սրճարանի պատուհանները: Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանության ուժեղացված վերակարգեր եւ ուղղաթիռ: Իրավապահները տեղի ունեցածը որակել են ծառոյողների նկատմամբ բռնություն, անկարգություններ եւ վնասի պատճառում: Դեռեւս ձերբակալվածներ չկան:
