Թբիլիսին հրաժարվել է ընդունել Հարավային Օսեթիայում անցկացվող ընտրությունները
Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատում է Օսեթիայում ընթացող նախագահական ընտրություններն ու հանրաքվեն՝ դրանք որակելով որպես ոչ լեգիտիմ: Այս մասին հայտնում է «Interfax.ru»-ն: «Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտում է օկուպացված Ցխինվալիի տարածաշրջանում այսօր անցկացվող այսպես կոչված նախագահական ընտրություններն ու հանրաքվեն: Համաձայն միջազգային իրավունքի նորմերի՝ ցանկացած այսպես կոչված ընտրություններ կամ հանրաքվե Վրաստանի օկուպացված տարածքներում հանդիսանում են անօրինական և չեն ունենա որևէ իրավական հետևանք»,-ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
