Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Ասադին աջակցելուց
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված աջակցությունից։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական ղեկավարության կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր հրադադարի ռեժիմի գործողության ժամանակ։ Այնուհետև նշել է, որ թուրքական կողմը հավատարիմ է մնում հրադադարի ռեժիմին։
