Եգիպտոսի Թանթա քաղաքում երկրորդ պայթյունն է որոտացել
Եգիպտոսի Թանթա քաղաքի եկեղեցում տեղի ունեցած զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Ալ - Մայադին»: Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհվածի և 50 տուժածի մասին: Ինչպես հաղորդվում է՝ Թանթա քաղաքում երկրորդ պայթյունն է որոտացել, հայտնում է «Ահբար Աջիլիա» պորտալը: Հաղորդվում է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության մարզական կենտրոնի շրջանում:
