Սիրիայի Հոմս նահանգում պայթյունի հետևանքով կան տուժածներ
ria.ru-ն՝ հղում կատարելով Հոմսի աղբյուրին տեղեկացնում է ,որ Սիրիայի Հոմս նահանգում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել: «Պայթուցիկ սարքը աշխատել է Հոմսի հարավային Հիսյա շրջանում ուղևորատար ավտոբուսում. տեղեկություններ են ստացվել տուժածների վերաբերյալ»,- հայտնել է աղբյուրը:
