Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը և մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին, այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը ծանոթացել է նաև զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին:
Նուն օրը Նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարևորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու և աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։
Այնուհետև նախագահ Սահակյանը ծանոթացել է Ամարասի շրջակայքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը