Եվրամիության հիմնական ճգնաժամը անդամ երկրների շրջանում համերաշխության անհետացումն է: Հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Յուրաքանչյուր հաջորդ գագաթնաժողովում ավելի նկատելի է դառնում, որ մենք կորցնում ենք այն գիտակցումը, որ մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք: Եվ փախստականների ճգնաժամը համերաշխության նվազման լավ օրինակ է: Դրա համար էլ ԵՄ մեծ ճգնաժամի պատճառը համերաշխությունից հրաժարվելն է: ԵՄ առաջնորդները՝ բոլոր 28 պետությունների ու կառավարությունների ղեկավարները, որոնք մեկ սեղանի շուրջ կհավաքվեն հաջորդ հինգշաբթի ու ուրբաթ օրերին կորոշեն, թե որքանով է ուժեղ Եվրամիությունը»,- ասել է նա:
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը