Ստոկհոլմում վրաերթ կատարողը Ուզբեկիստանից է
Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ մարդկանց վրա բեռնատարով միտումնավոր վրաերթ կատարելու մեջ Ստոկհոլմում ձերբակալվել է 39-ամյա տղամարդ, ով ծագումով Ուզբեկիստանից, գրում է «Le Parisien»-ը: Ոստիկանությունը չի հրապարակել նրա անունը: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեքենայում, որը կիրառվել է մարդկանց վրա հարձակում կատարելու համար, հայտնաբերվել է կասկածելի օբյեկտ:
