Մահացել է Գեորգի Գրեչկոն
Տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն մահացել է ապրիլի 8-ին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա վախճանվել է 86 տարեկանում Մոսկվա քաղաքում։ Նրա դուստրը հայտնել է, որ Գրեչկոն հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում՝ միկրոինֆարկտի կասկածանքով։ Գեորգի Միխայլի Գրեչկոն ծնվել է 1931 թվականի մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։
