Ստոկհոլմի ահաբեկչությունից հետո քաղաքում անհետացել է անչափահաս աղջիկ
Ստոկհոլմում ապրիլի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել է 11-ամյա մի աղջիկ: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները՝ նշելով, որ նրա մասին ոչ ոք տեղեկություն չունի: Աղջկա ընտանիքի անդամները նշել են, որ ահաբեկչության վայրը դպրոցից տուն վերադառնալու նրա մշտական ճանապարհի վրա է: Հիշեցնենք, որ ապրիլ 7-ին բեռնատարը քշել է մարդկանց վրա, ովքեր այդ պահին գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում: 550 մետր գնալուց հետո բեռնատարը բախվել է Åhlens առևտրի կենտրոնի շենքին ու կանգ է արել: Ահաբեկչություն իրականացրած բեռնատարը առևանգված է եղել:
