«Twitter»-ը հետ է վերցրել իր հայցը
«Twitter» ընկերությունը հետ է վերցրել իր հայցը Սան Ֆրանցիսկոյի դատարանից` ընդդեմ ԱՄՆ-ի Հայրենիքի անվտանգության վարչության: Այս մասին գրում Dw.com-ը: «Twitter»-ը իր հայցը հետ վերցնելու որոշում է կայացրել, երբ ԱՄՆ-ի մաքսային և սահմանապահ պաշտպանության ծառայությունը, որը «DHS» կառույցի մասն է կազմում, հրաժարվել էր «Twitter»-ից պահանջել իրենց տրամադրել օգտատերերի անունները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեն և IP հասցեն:
