Մոսուլում ԻՊ զինյալները սպանել են իրաքցիների
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դաժան հաշվեհարդար է տեսել մոտ 50 իրաքցիների նկատմամբ, որոնք փորձել էին հեռանալ Մոսուլի՝ զինյալների վերահսկողության տակ գտնվող թաղամասերից: Shafaq News–ի հաղորդմամբ՝ նրանցից շատերին հաջողվել է փրկվել, սակայն մոտ 50 մարդու բռնել են ու սպանել։ Սպանվածների մարմինները զինյալները ցուցադրաբար թողել են փողոցներում, որպեսզի ահաբեկեն քաղաքից հեռանալու ցանկություն ունեցողներին։
