Բորիս Ջոնսոնը չեղյալ է համարել այցը Մոսկվա
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Սիրիայում իրավիճակի փոփոխության պատճառով չեղյալ է համարել այցը Ռուսաստան:Այս մասին ասվում է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ՝ տեղեկացնելոց նաև, որ այցը պետք է տեղի ունենար ապրիլի 10-ին: «Սիրիայում իրադրության զարգացումն արմատապես փոխել է իրավիճակը: Այժմ իմ առաջնահերթությունն է լինելու շարունակել շփումները Միացյալ Նահանգների և մյուս կողմերի հետ ապրիլի 10-11-ը կայանալիք «մեծ յոթնյակի» նիստին նախապատրաստվելու շրջանակում»,-ասել է Ջոնսոնը:
