Սիրիական օդուժը վերսկսել է թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից
Սիրիական ռազմաօդային ուժերն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել են թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ «Սու-2» ռազմական ինքնաթիռները դուրս են եկել Հոմսի արվարձանում գտնվող «Շայրաթ» ավիաբազայից մարտական առաջադրանք կատարելու: Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լույս ապրիլի 7-ին թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ի պատասխան օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառման:
