Դերասանը դատապարտվել է Էրդողանի ծաղրանկարը սոցցանցում տարածելու համար
Դերասան և Sol թերթի սյունակագիր Օրհան Այդընը դատապարտվել է 11 ամիս և 20 օր պայմանական ազատազրկման սոցիալական ցանցերում տարածած ծաղրանկարի համար: ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ Ստամբուլի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար վճիռը կայացրել է ապրիլի 6-ին: Կուբա Էրդողանի այցի հետ կապված ծաղրանկարիչ Կարլոս Լատուֆի նկարը տարածելը դատարանում ներկայացվել է որպես վիրավորանքի վկայություններից:
