Պարզվել է, որ «Մերսեդես»-ում սպանվածները հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել. pastinfo.am

Պարզվել է ապրիլի 4-ին Պոդմոսկովիեում «Մերսեդես»-ի բեռնախցիկում հայտնաբերված երկու սպանված տղամարդու ինքնությունը: Pastinfo-ի հաղորդմամբ՝ նրանցից մեկը 36-ամյա Խորեն Մարգարյանն է՝ «օրենքով» գող Էդվարդ Մարգարյանի հարազատ եղբայրը, իսկ երկրորդ զոհվածը՝ Միքայել Լալայանն է: Ըստ աղբյուրի, երկու սպանվածներն էլ նախկինում պատիժ էին կրում գաղութներից մեկում: Իր սպանությունից երկու շաբաթ առաջ Խորեն Մարգարյանը ժամանել է Մոսկվա Հայաստանից: Այնտեղ նա ուներ իր ավտոխանութը, և Մոսկվայում նա պարբերաբար ապրանք էր գնում: Բացի գործնական հանդիպումներից, Մարգարյանն այս այցելության ընթացքում նախատեսում էր վերանորոգել իր օգտագործված «Մերսեդես»-ը, որը գնել էր մարտի սկզբին մոսկովյան տարածաշրջան կատարած իր նախորդ այցելության ընթացքում: Տեխնիկայի ախտորոշման համար ձեռնարկատերը ժամանել էր մերձմոսկովյան Կորոլյով, իր հայրենակցի և ընկերոջ մոտ, ում անունով էլ ձևակերպված էր ավտոմեքենան: Հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ կիրակի օրը, ցերեկը, և դարձել նրանց համար վերջինը: Հանդիպումից հետո Խորենը գնացել էր իր գործերով: Արդեն գիշերը ավտոփականագործն արթնացել էր Խորենի կնոջ զանգից, ով խնդրում էր որևէ բան իմանալ ամուսնու ճակատագրի մասին՝ նա արդեն մի քանի ժամ կապի մեջ չէր, և նրա հեռախոսն անջատված էր: Կորոլյովի բնակիչը ոչնչով չէր կարողացել օգնել կնոջը, իսկ առավոտյան պարզվել էր, որ Խորենը զոհվել է երկու կրակոցներից: Առաջին գնդակը ուսին էր դիպել, իսկ երկրորդը՝ որովայնի ստորին շրջանին: Նրա հետ միասին մեքենայում հայտնաբերվել էր նաև ծանոթի՝ 39-ամյա, ծնունդով Աբխազիայից Միքայել Լալայանի մարմինը (տղամարդը միայն երեք ամիս առաջ էր ազատ արձակվել ազատազրկման վայրից, որտեղ հայտնվել էր բնակարանային գողության համար): Առաջին գնդակը դիպել էր տղամարդու որովայնին, իսկ երկրորդ կրակոցն արձակվել էր գլխին: Պարզվել է, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանից եկած հյուրին նրա բջջայինին զանգահարել է նրա դպրոցական ընկերուհի Եկատերինան և խնդրել պաշտպանել իրեն իր ծանոթից, ով եկել է իր տուն և սպառնացել հաշվեհարդար տեսնել: Տղամարդիկ եկել են նրա տան մոտ, ներս մտել և սպասել վայրագ անձի ժամանելուն: Սակայն նրա՝ ատրճանակով հայտնվելը անսպասելի է եղել այցելուների համար: Ներս մտնելով՝ նա գնդակահարել է Խորենին ու Միքայելին, իսկ հետո դիակները դրել «Մերսեդես»-ի բեռնախցիկի մեջ, ապա իր հետ վերցնելով Եկատերինային, փախուստի դիմել անհայտ ուղղությամբ: Այժմ ոստիկանները փնտրում են մարդասպանին ու կնոջը: Մեկ այլ վարկածի համաձայն, տղամարդիկ միասին գնացել են ևս մեկ ընկերոջ հետ «կրակելու»: Պարզաբանման համար առիթ է հանդիսացել իրենց ծանոթ, էվակուատոր Կայծոյի հետ կոնֆլիկտը ավտոսերվիսի աշխատակիցների հետ: Փաստորեն դառնալով նրանց պատանդը, Կայծոն հեռախոսով կապվել է Խորենի հետ և խնդրել միջամտել: Խորենը ընկերոջը օգնության էր շտապել, նախազգուշացնելով ավտոմեխանիկներին չխփել նրան մինչև իր ժամանելը: Տեղ հասնելով՝ Մարգարյանը տեսել է, որ այդ ամբողջ ժամանակ Կայծին շարունակել են ծեծի ենթարկել: Ավտովարպետներից մեկը հարձակվել է Լալայանի վրա, ով ֆիզիկապես ամենաուժեղն էր: Խորեն Մարգարյանը՝ հուսալով խելքի բերել հարձակվողներին, օդ է կրակել: Սկսվել է փոխհրաձգություն: Խորենը հասցրել է վնասվածք պատճառել մեկին, սակայն պատասխան գնդակ է ստացել, որը մահացու է եղել: Նրա հետևից սպանվել է նաև Լալայանը: Նրանց ուղեկցին հաջողվել է փախուստի դիմել, ինքը՝ պատահարի մեղավորը, նույնպես փախել է և ներկայումս թաքնվում է բոլորից: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am