Քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվել է ողջ միջազգային հանրությունը. Զախարովա
«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ելույթը, ով Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ռուսաստանը չի կատարել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման պարտավորությունները, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է ԱՄՆ-ին, որ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվել է ողջ միջազգային հանրությունը։ «Ողջ աշխարհն է ներգրավված եղել Սիրիայի քիմիական ապառազմականացման գործում, այն ընթացել է ՄԱԿ ԱԽ բանաձևի հիման վրա:Միջազգային ջանքերն ուղղված են եղել ոչ միայն այն բանին, որպեսզի մտածվի Սիրիայից քիմիական զենքի առգրավման աշխատող սխեմա, այլև ստեղծվի հաշվետվողականություն պահանջող օրինական մեխանիզմ։ Միջազգային փորձագետների հաշվետվությունները բազմիցս հնչեցվել են»,-հավելել է Զախարովան:
