Բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ավիահարվածի
Daily News New York-ը հայտնում է,որ Նյու Յորքում`Trump Tower երկնաքերի մոտ և այլ քաղաքներում հարյուրավոր ամերիկացիներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ավիահարվածի։ Մարդիկ վանկարկել են հակառազմական կարգախոսներ։ Նրանց ձեռքերին եղել են պաստառներ՝ հետևյալ գրություններով՝ «Հեռացրու՛ ձեռքերդ Սիրիայից», «Գումարներ՝ աշխատատեղերի, դպրոցների և առողջապահության համար, ոչ թե Սիրիայում պատերազմի»։ «ԱՄՆ-ի ներխուժումը երբեք խաղաղություն ու ժողովրդավարություն չի բերել այլ երկրներում»,-ասել է ցուցարարներից մեկը:
