Զարգացման ոչ մի հեռանկար չկա. Կարապետ Ռուբինյան

«Փաստ» օրաթերթը զրուցել է քաղաքական գործիչ, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ։ Պարոն Ռուբինյան, Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունն այս ընտրություններից: Վատ: Ինչո՞ւ: Ինչպես միշտ` կեղծվեցին: Համենայն դեպս ոչ ոք չբողոքեց, չբողոքարկեց, չբարձրաձայնեցին, որ իրենց ձայները գողացել են: Ես ուրիշ տեղեկություններ ունեմ: Բոլորն էլ ասում են, որ զանգվածային ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառմամբ Հանրապետական կուսակցությունը կրկին զավթեց իշխանությունը: Բա այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքներ ինչո՞ւ չեն ներկայացնում: Ինչի՞ց բողոքեն, եթե բոլոր այդ խախտումները տեղի են ունեցել ոչ թե քվեարկության օրը, այլ դրան նախորդող օրերին: Իսկ քվեարկության օրն էլ խախտումները տեղի են ունեցել տեղամասերից դուրս:  Բայց այդ ընտրակաշառքները միշտ էլ եղել են: Սակայն ժողովուրդը վերցրել ու երբեմն գնացել է իր ուզած քաղաքական ուժին կամ թեկնածուին է ձայն տվել: Այս անգամ ինչո՞ւ այդպես չեղավ. ժողովուրդը «ազնվորեն» քվեարկեց նրա օգտին, ումից փողը վերցրել էր: Չեմ կարծում զանգվածաբար այդպես է եղել. այս անգամ էլ է այլ քվեարկություն եղել: Բայց տարբերություն, իհարկե, առկա է: Որովհետև այս անգամ հիասթափությունն ավելի մեծ է: Եվ մասնավորապես, հիասթափություն նաև ընդդիմությունից: Չկա՞ր քաղաքական դաշտում մի ուժ, որը վստահություն ներշնչեր ժողովրդին:

Համեմատաբար նման ուժ կար, և այդ ուժն էլ համեմատաբար շատ ձայներ հավաքեց: Դա «Ելք» դաշինքն էր: Իսկ ընդհանուր առմամբ կարո՞ղ ենք ասել, որ քաղաքական դաշտն ամայացված է, այսօր ժողովրդին առաջարկելու բան չկա: Կարող ենք ասել: Եվ դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք Հանրապետական կուսակցությանը և նրա կարկառուն ղեկավար, իսկ այժմ պարզվում է նաև` հայր, Սերժ Սարգսյանին: Ընդդիմությունն ամեն ինչ արե՞ց, որ այդպես չլիներ: Ինչո՞ւ չմիավորվեց: Դե, իհարկե, ամեն ինչ չարեց: Իսկ թե ինչո՞ւ չմիավորվեց, ասեմ` չմիավորվեց, որորվհետև տարբեր շահեր, տարբեր հավակնություններ, տարբեր կապեր և տարբեր ամբիցիաներ կային: Ինչպես միշտ է եղել: Փաստորեն այս ընտրությունների արդյունքում կուսակցություններն ընկան ճգնաժամի մեջ, անգամ հայտնվեցին քայքայման եզրին: Մասնավորապես «Հայոց Համազգային Շարժումը», «ժառանգությունը»: Արժե՞ր այդ գինը, որ մարդիկ մանդատ ստանային: Անշուշտ, չարժեր: Իհարկե, մի քանի ժողովրդականություն վայելող անդամներ դուրս եկան «Ժառանգություն» կուսակցությունից: Իսկ ՀՀՇ–ի պարագայում էլ չեմ հիշում, որ որևէ մեկը ինձնից բացի լքել է կուսակցությունը: Այնպես որ, այդքան էլ ճիշտ չեք:  Իսկ իրողությունն այն չէ՞, որ քաղաքական ուժերը, կամ քաղաքական էլիտան այնպիսի վիճակի մեջ են դնում ժողովրդին, որ գնա քվեարկի մեկի օգտին, ում չի ցանկանում: Ոչ ոք նման ստիպողական վիճակի մեջ չի դրվում: Ուղղակի ընդդիմությունից հիասթափությունը, հավատի կորուստը, որ ընդդիմությունը կարող է ժողովրդին առաջնորդել դեպի իշխանափոխություն, հանգեցրեց նրան, որ այս անգամ շատ ավելի զանգվածաբար որոշեցին, որ ավելի լավ է վաճառել իրենց ձայնը:   Շարունակությունը՝ թերթի այսօր համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am