ԴԱԻՇ-ը կոչ է արել Թուրքիայի հանրաքվեի օրը հարձակումներ գործել ընտրատեղամասերի վրա
Իսլամիստական ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: «Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,- ասվում է ԴԱԻՇ-ի հաղորդագրույան մեջ:
