Ստոկհոլմում ահաբեկչություն իրականացրած բեռնատարում պայթուցիկ նյութեր են եղել. մանրամասներ
Ստոկհոլմի ոստիկանությունը, ուսումնասիրելով քաղաքի կենտրոնում մարդկանց վրա քշած բեռնատարը, հայտնաբերել է պայթուցիկ պարունակող պայուսակ: «Երեկ Ստոկհոլմում ահաբեկչական գործողություն իրականացրած բեռնատարում հայտնաբերվել է պայթուցիկ նյութերով պայուսակ: Այս մասին հայտնել են ոստիկանության մի քանի աղբյուր»,-հայտնել է հեռուստաընկերությունը: Ապրիլ 7-ին բեռնատարը մեծ արագությամբ քշել է մարդկանց վրա, ովքեր այդ պահին գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում: Ահաբեկչություն իրականացրած բեռնատարը առևանգված է եղել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 15-ը:
