Լավրովը և Չավուշօղլուն Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել
Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Sputnik News-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին։ Նախարարները քննարկել են Խան Շեյխունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև նախկինում ահաբեկչական խմբավորումների կողմից քիմիական զենքի կիրառման դեպքերի բոլոր հանգամանքների օբյեկտիվ հետաքննման կարևորությունը։ Բացի այս քննարկել են իրավիճակը Սիրիայում՝ Սիրիայի Հոմս նահանգում ԱՄՆ-ի հարվածների համատեքստում, որի հետևանքով նաև խաղաղ բնակիչներ են զոհվել։
