Ֆիլիպիններում գնդակահարել են գեղեցկության մրցույթի թագուհուն
Ֆիլիպիններում գնդակահարել են գեղեցկության մրցույթի հաղթող 23-ամյա Մարի Քրիստին Բալագտասի: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ նշելով, որ Բալագտասը բացել է տան դուռն ու կրակոց ստացել գլխին, ինչից հետո մարդասպանները՝ 2 տղամարդիկ, դիմել են փախուստի: Ինչպես հաղորդվում է՝ հանցագործները ճակատագրական կրակոցից րոպեներ առաջ աղջկան շոկոլադ ու ծաղիկներ էին տարել: Մարի Քրիստին Բալագտասին 2 անգամ ճանաչվել է գեղեցկության մրցույթի հաղթող՝ 2009 և 2010թթ.:
