Քադիրով. ԱՄՆ-ը «առատաձեռն նվեր» է արել «Իսլամական պետության» ահաբեկիչներին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի իշխանություններին Սիրիայի ավիաբազային հարվածներ հասցնելու համար: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը «առատաձեռն նվեր» է արել «Իսլամական պետության» ահաբեկիչներին: Այս մասին Ռամզան Քադիրովը գրել է «Instagram»-ի իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Նրանց ինքնաթիռների հրթիռները խաղաղ բնակիչների արյուն են թափել և «ԻՊ»-ի համար լավ նվեր են արել: Ասադի հյուծված բանակը կորցրել է մինչև 10 ինքնաթիռ: Նրանց մեղքով մահացել են միլիոնավոր վիետնամցիներ, աֆղաններ, իրաքցիներ, լիբիացիներ»,- գրել է Քադիրովը:
