Նորատուսցի Ալիկին ազատ կարձակե՞ն. պաշտպանը պնդում է՝ Ալիկին ուզում են վատություն անել. Armtimes.com

2016 թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ապրիլի 5-ին ձերբակալված քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանն ազատ է արձակվել: Գոռ Իսրայելյանը ձերբակալավել էր սպանության կասկածանքով: Հիշեցնենք, որ այդ օրը սպանվել է 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը: Մեր տեղեկություններով, Չարբախցի Գեղամի որդին նույնպես դեպքի վայրում է եղել: Նույն այդ տեղեկություններով, Գոռ Իսրայելյանն է իր մեքենայով վիրավորներին հիվանդանոց տեղափոխել: Գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած «ռազբորկային» մասնակցել է մի քանի տասնյակ մարդ՝ հիմնականում քրեական հեղինակություն Գեղամի շրջապատից: Նրանց ու սպանված Մուշեղ Մուշեղյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է լուրջ ընդհարման, ինչի ժամանակ Մուշեղ Մուշեղյանն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակել է իրեն շատ մոտ գտնվող Գեւորգ Ավետիսյանի գլխին: Հետո հենց այդ նույն զենքով էլ սպանվել է ինքը՝ Մուշեղյանը: Այսօր Armtimes.com-ի հետ զրույցում Իսրայելյանի պաշտպան Գիվի Հովհաննսիյանն ասաց, որ իր պաշտպանյալին անհիմն են ձերբակալել եւ հենց այդ հիմքով էլ ձերբակալման որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել էր: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ մեզ ասաց, որ Գոռ Իսրայելյանին ձերբակալելու ցուցումը տրվել է գործը հսկող դատախազի կողմից, ինչի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն իր առարկություններն է ներկայացրել: «Բայց քանի որ առարկությունը չէր կասեցնում ցուցումի կատարումը, ուստի դրան զուգահեռ անձը ձերբակալվել է»,- ասաց Տռուզյանը: Գոռ Իսրայելյանն այժմ սույն քրեական գործով ոչ թե կասկածյալի՝ այլ վկայի կարգավիճակ ունի: Նրա հայրը՝ Չարբախցի Գեղամը (Գեղամ Իսրայելյան), այս գործով առանցքային մեղադրյալներից է: Բացի դա գործով մեղադրվում է նաեւ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան): Թե՛ Չարբախցի Գեղամի եւ թե՛ նրա կալանքը հերթական անգամ է երկարաձգվել: Սակայն Նորատուսցի Ալիկի կալանքը ոչ թե երկու ամսով է երկարաձգվել, այլ՝ մեկ: Մեզ հայտնի դարձավ, որ դատարանի այս որոշման դեմ հսկող դատախազը բողոք է ներկայացրել: Նորատուսցի Ալիկի պաշտպան Մկրտիչ Վասակյանը երեկ պատասխանել է մեր մի քանի հարցերին:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am