Համաշխարհային պատերազմի նախաշեմին. Մերձավոր Արևելքում իրավիճակն աննախադեպ լարվել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական իրավիճակն աննախադեպ լարվել է, եւ, ըստ էության, հայտնվել ենք համաշխարհային երրորդ պատերազմի նախաշեմին: Սիրիական ճգնաժամի այս վեց տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին. ԱՄՆ-ը ռմբակոծել է Սիրիայի ավիաբազաներից մեկը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե թիրախավորվել է այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանությունը օգտագործել է Իդլիբ նահանգին քիմիական զենքով հարվածելու համար: ԱՄՆ այս գործողությունները հարուցել են ՌԴ-ի քննադատությունը, քանի որ, ինչպես հայտնի է, ՌԴ-ն պաշտպանում է Ասադի իշխանությանը: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ քայլը որակել է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ եւ միջազգային օրենքի նորմերի խախտում: Չնայած, նկատենք, որ ըստ ԱՄՆ պենտագոնի խոսնակի՝ իրենք Սիրիայի նկատմամբ ծրագրված հարվածների մասին նախօրոք տեղեկացրել էին ռուսական ուժերին: Հատկանշական է փաստը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համարվում էր ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ, որին մեղադրում էին ռուսական հատուկ ծառայությունների օժանդակությամբ ընտրվելու մեջ: Այնինչ՝ հիմա Թրամփը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին իր քայլերով փչացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ սրելով լարվածությունը: Տեղի ունեցածը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաեւ ԼՂ խնդրի վրա. ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Ռուսաստանը զբաղված էր Արցախյան հիմնահարցի լուծմամբ՝ իր ձեռքը վերցնելով նախաձեռնությունը, եւ հիմա ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն առժամանակ շեղում է ՌԴ-ի ուշադրությունն Արցախյան հիմնախնդրից՝ ստիպելով կենտրոնանալ թեժ կետերի վրա: Իհարկե, սա կրելու է ժամանակավոր բնույթ, եւ անկախ ամեն ինչից՝ ԼՂ խնդրի լուծումը շարունակելու է մնալ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների առաջնահերթությունների շրջանակներում, որպեսզի եւս մեկ թեժ կետ չբացվի»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am