ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային «Հեզբոլլահի» կողմից որակվել է որպես «հիմար քայլ»
Reuters գործակալությունը հայտնում է,որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը «հիմար քայլ» է համարել ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծումը: «Հեզբոլլահը» համարում է, որ այդ պատահարը կարող է «մեծ և վտանգավոր հետևանքների հանգեցնել» Մերձավոր Արևելքում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր, որ հրահանգել է հրթիռային հարված հասցնել Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ, որից իբրև կատարվել է քիմիական հարձակումը:
