ՀՀ ՊՆ-ն և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 7-ին կայացել է զինված ուժերում կանանց իրավունքների պահպանման և հավասար հնարավորությունների ընձեռման խնդիրներին նվիրված կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ կին զինծառայողներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներ, կին ազատամարտիկներ: Քնարկումների ընթացքում ներկայացվել են զինված ուժերում մարդու իրավունքների պահպանման և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի իրականացրած աշխատանքները: Կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի գնահատմամբ, կատարված հսկայածավալ աշխատանքներին զուգահեռ դեռևս բավական խնդիրների շտկման անհրաժեշտություն կա: Կազմակերպված քննարկման շրջանակում ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև 2017թ. համագործակցության ծրագիրը: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի համագործակցությունը 3 տարվա պատմություն ունի և տարեցտարի համագործակցության արդյունքներն ավելի ակնհայտ են դառնում: «Այս համագործակցությունը խթան է հանդիսանում, որպեսզի կարողանանք օգտվել միջազգային գործընկերների հնարավորություններից, որոնք ունեն համապատասխան հնարավորություններ, փորձագիտական կազմ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել համապատասխան մասնագիտական բազա, անհրաժեշտության դեպքում ներդնել միջազգային լավագույն փորձը՝ հաշվի առնելով նաև մեր հասարակության առանաձնահատկությունները: Համագործակցությունն առաջին հերթին ենթադրում է անձանց իրավահավասարության սկզբունքի պահպանում, որպեսզի կանայք կարողանան լիարժեք կերպով ծառայություն իրականացնել զինված ուժերում և չհանդիպեն առաջխաղացման արհեստական խոչընդոտների»,- ասել է Ա. Ավետիսյանը՝ հավելելով, որ համագործակցության ծրագրի շրջանակում նախատեսվում են կանանց իրավունքների պաշտպանության թեմայով դասընթացներ նաև ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումների, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար՝ այդ կերպ փոխելով կանանց ներգրավվածության մասին ընդհանուր ընկալումները: Համագործակցության ծրագրում ներառված են նաև զինծառայողների կանանց խնդիրներն ու համապատասխան սոցոլոգիական հարցումների արդյունքում վեր են հանվելու նաև դրանք:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am