Շվեդիայի վարչապետը կառավարության արտակարգ նիստ է գումարել
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը կառավորթւան արտակարգ նիստ է գումարել Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է Aftonbladet-ը: Ոստիկանությունը կարգադրել է տարհանել Ստոկհոլմի կենտրոնական կայարանը, դադարեցված է երկաթգծային երթեւեկությունը, քաղաքային մետրոն փակվել է։ Շվեդիայի վարչապետի խոսքով տեղի ունեցածը ահաբեկչություն է։
