Ստոկհոլմի ոստիկանությունը հրապարակել է ահաբեկչության մեջ կասկածվող տղամարդու լուսանկարը
Ստոկհոլմի ոստիկանությունը հրապարակել է այն տղամարդու լուսանկարը, որի կասկածում են քաղաքի կենտրոնում բեռնատարով մարդկանց վրաերթի ենթարկելու մեջ, հայտնում է SVT-ը։ Նշում են, որ իրավապահները որոնում են այդ տղամարդուն, քանի որ նա կապ ունի տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Ոստիկանությունը նաև հերքել էր այս գործով կասկածյալին ձերբակալելու մասին տեղեկությունը։
