Կալանավորել են Ստոկհոլմում ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդին
Շվեդիայի ոստիկանները կալանավորել են տղամարդուն, ով Դրոտնինգատանում` Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցում բեռնատարը մխրճել է ամբոխի մեջ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը, հայտնում է Expressen TV-ը: Ճշտված տվյալներով` վրաերթի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորների ճիշտ թիվը հայտնին չէ:
