Ստոկհոլմի մետրոյի բոլոր կայարանները փակվել են
Ստոկհոլմի ոստիկանությունը հայտնել է, որ մետրոպոլիտենի աշխատանքն ամբողջովին դադարեցված է։ «Մետրոպոլիտենի երթեւեկությունը դադարեցված է։ Արվարձանային գնացքները քաղաքից դուրս են գալիս, թողնելով այնտեղ ուղեւորներին, իսկ հետո վերադառնում են դատարկ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էին,որ Ստոկհոլմի կենտրոնում վարորդը բեռնատարը մխրճել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 3 ու վիրավորելով եւս 8 մարդու։ Բեռնատարը կանգ էր առել միայն խանութի ցուցափեղկին բախվելուց հետո։
