WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը
WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որ նշված էր Marble («Մարմար») անվամբ, հրապարակվել է մարտի 31-ին: Հրապարակման նոր մասը, որը կրում Է Grasshopper («Ծղրիդ») անվանումը, բովանդակում է ԿՀՎ-ի համանուն ծրագրի 27 փաստաթուղթ, որը նախատեսված է Microsoft կորպորացիայի Windows գործառական համակարգի համար անհատական վնասաբեր օգտակար տվյալների ստեղծման համար, հայտնում է РИА Новости-ն:
