Սիրիայի վրա հարվածով Թրամփն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը. Մեդվեդեւ
Սիրիայի ավիաբազայի վրա հարվածով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։«Իր ռազմական գործողությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմն ապացուցեց իր ոչ ինքնուրույնությունը, իր խիստ կախվածությունը վաշինգտոնյան իստեբլիշմենտի կարծիքից, որին նոր նախագահն իր երդմնակալության խոսքում կտրուկ քննադատել էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեդվեդևը:
