Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հարվածն ուժեղ չի եղել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուղղված սիրիական ավիաբազային՝ նշելով, որ այն բավականաչափ ուժեղ չի եղել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Բավարա՞ր է դա արդյոք: Մենք այդպես չենք կարծում: Ժամանակն է լուրջ քայլեր ձեռնարկել անմեղ սիրիացի ժողովրդին պաշտպանելու համար»,-ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ի հրթիռակոծումը կդառնա սկիզբ Սիրիայի իրադարձություններին Վաշինգտոնի առավել ակտիվ մասնակցության համար:
