Բաքվի դատարանը երկարաձգել է Ալեքսանդր Լապշինի կալանքը
Բաքվի Նասիմի շրջանի դատարանը երկարաձգել է Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով: Լապշինը Բելառուսում ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խնդրանքով:
