Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծման պատասխանատուն Ասադի ռեժիմն է. ՆԱՏՕ
Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծման պատասխանատուն Ասադի ռեժիմն է: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Քիմիական զենքի ցանկացած կիրառում անթույլատրելի է, այն չի կարող առանց պատասխանի մնալ, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը համարում է սպառնալիք միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: ԱՄՆ-ը հարվածել է Սիրիային քիմիական զենքի կիրառմամբ սարսափելի հարձակումից հետո, որի հետևանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել»,- ասել է նա:
