Սիրիայի հրթիռակոծումը Իրաք ներխուժմանն է նման.Լավրով
Interfax-ը հաղորդում է ,որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը համեմատել է 14 տարի առաջ Իրաք ներխուժման հետ, «Դա հիշեցնում է 2003թ. իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցներով ներխուժեցին Իրաք՝ առանց ՄԱԿ ԱԽ-ի համաձայնության:Սիրիացի զինվորականների դեմ ԱՄՆ-ի հարձակումը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին:Դա ագրեսիայի գործողություն է բացարձակ անհիմգ պատրվակով»,-ասել է Լավրովը ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին:
