meduza.io-ն գրում է ,որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «վերադարձել են սառը պատերազմի ժամանակներ»:
«Միջազգային հանրությունը պետք է առաջնահերթությունը տա համագործակցությանը, և պետք չէ «երրորդ համաշխարհային ցնցում»։ Գրեթե ամեն օր մեզ որպես գլխավոր սպառնալիք են հայտարարում մեկ ՆԱՏՕ-ի, մեկ Եվրոպայի, մեկ ԱՄՆ-ի ու այլ երկրների համար։ Նկարահանում են վախեցնող ֆիլմեր, որոնցում ռուսները միջուկային պատերազմ են սկսում։ Ես երբեմն մտածում եմ՝ մենք այժմ 2016 թվականո՞ւմ ենք, թե՞ 1962: Ռուսաստանի և Արևմուտքի երկխոսությունը եվրատլանտյան անվտանգության, համաշխարհային կայունության ու տարածաշրջանային սպառնալիքների առումով գրեթե դադարել է»,-ասել է Մեդվեդևը Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում։
Իր ելույթում Մեդվեդևը կոչ է արել վերսկսել համագործակցությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Նա հիշատակել է այն «վառ օրինակը, թե ինչպես է սկսվում միմյանց ընդառաջ քայլը». դա Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումն էր Կուբայում՝ փետրվարի 12-ին։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը