Հիլարի Քլինթոնը աշխատանք է փնտրում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք Է փնտրում և չի կարծում, որ երբևիցե կհավակնի ընտրովի պաշտոնի: Այս մասին ԱՄՆ նախկին առաջին տիկինն ապրիլի 6-ին հայտարարել է CNN հեռուստաընկերությանը «Կանայք աշխարհում» համաժողովում: «Ես ինձ համար հետաքրքիր զբաղմունք եմ փնտրում: Չեմ կարծում, որ այդ զբաղմունքը կներառի ընտրովի պաշտոն: Ես պլաններ չունեմ: Ես առհասարակ պլաններ չունեմ, բացի ինձ համար հետաքրքիր զբաղմունք գտնելուց»,-ասել է նա:
