Լավրովը Սիրիայի հրթիռակոծումը համեմատել է Իրաք ներխուժման հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը համեմատել է 2003թ Իրաք ներխուժման հետ, հաղորդում է Interfax-ը: «Դա հիշեցնում է 2003թ. իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցներով ներխուժեցին Իրաք՝ առանց ՄԱԿ ԱԽ-ի համաձայնության: Սիրիացի զինվորականների դեմ ԱՄՆ-ի հարձակումը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին: Դա ագրեսիայի գործողություն է բացարձակ անհիմգ պատրվակով»,-ասել է Լավրովը ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին:
